Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2023

Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

2018-01-16

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը: Երեկ կայացան մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարում երկու առաջատարները՝ Փարհամ Մաղսուդլուն և Լուկաշ Յարմուլան, մրցում էին միմյանց դեմ: Սպիտակներով խաղացող Յարմուլան պարտիայի հենց մեկնարկից ուներ մեծ առավելություն, սակայն հետագայում թույլ տվեց մի շարք թեթև վրիպումներ, որոնց արդյունքում դիրքը հավասարվեց, իսկ վերջնամասում Յարմուլան սխալվեց արդեն կոպտորեն և պարտվեց: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Կլեմենտի Սիչովը և Արման Միքայելյանը:  Արամ Հակոբյան – Վադիմ Մոիսեենկո և Վոլոդիմիր Վետոշկո – Նիկիտա Մորոզով պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Փարհամ Մաղսուդլուն: Կլեմենտի Սիչովը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լուկաշ Յարմուլան 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը 4.5 միավորով 4-րդ տեղում է:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC