Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2023

Ամփոփում ենք 3-րդ տուրի արդյունքները

2020-01-12

Վիկտոր Մատվիիշեն – Արմեն Բարսեղյան պարտիայում խաղացվեց Հոլանդական պաշտպանության «քարե պատ» համակարգը: Ուկրաինացի միջազգային վարպետը, ունենալով դիրքային առավելություն, անճշտություններ թույլ տվեց, ինչից էլ վարպետորեն օգտվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների գործող չեմպիոնն ու տոնեց առաջին հաղթանակը:

Զուրաբ Ստուրուա - Ստեֆան Պողոսյան պարտիայում կիրառվեց Նոր հնդկական պաշտպանության Պետրոսյանի տարբերակը: Սպիտակները նախընտրեցին փոխատեղում կատարել թագուհու թևում, որից հետո կտրուկ գրոհ սկսեցին արքայական թևում և գեղեցիկ զոհաբերություններով հասան հաղթանակի:

Արթուր Դավթյան – Պլատոն Գալպերին պարտիայում խաղացվեց Հին հնդկական պաշտպանություն: Սկզբնախաղում ավելի հաջող գործեցին սևերը և խլեցին նախաձեռնությունը: Սպիտակները, ոչ արդյունավետ ծախսելով ժամանակը, հայտնվեցին ցայտնոտում և պարտվեցին:

Դավիթ Շահինյան – Աննա Սարգսյան պարտիայում շատ մեծ նշանակություն ունեցավ սպիտակների 17. g4 քայլը: Սևերի հակախաղը կապված էր ֆիգուրի զոհաբերության հետ, սակայն վճռական չգտնվեցին, հետ նահանջեցին՝ զիջելով հակառակորդին երկու փղերի առավելություն: Վերջնախաղում սպիտակներն առանց դժվարության իրացրեցին մեծ դիրքային առավելությունը:

Եվգենի Լևին -  Հովիկ Հայրապետյան պատիայում ստացվեց Սլավոնական պաշտպանության անտի-մերան տարբերակը: Միջնախաղում երկարատև մանևրային պայքարից հետո սևերը ստացան դիրքային առավելություն և օգտվելով հակառակորդի՝ 35-րդ քայլում թույլ տված վրիպումից՝ շահեցին ֆիգուր ու իրացրեցին նյութական առավելությունը:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC