Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2023

Հովիկ Հայրապետյանը Ա. Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է

2020-01-14

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 միջազգային գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ։ Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:

Երեկ տեղի ունեցավ շրջանային մրցաշարի 5-րդ տուրը: Կայացած տուրերից հետո 5 հնարավորից վաստակելով 4 միավոր՝ աղյուսակը միանձնյա գլխավորում է Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը:

Արթուր Դավթյանը և Զուրաբ Ստուրուան առաջատարին զիջում են կեսական միավորներով և գտնվում համապատասխամաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում:
Պլատոն Գալպերինը և Վիկտոր Մատվիիշենը 3-ական միավորներով կիսում են 4-5-րդ հորիզոնականները: 

Մրցաշարի ընթացքին հետևել են ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՇՖ նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը։

Այսօր տեղի կունենա մրցաշարի 6-րդ տուրը:

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC