Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2023

Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

2020-01-17

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը: Երեկ կայացան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները: 

Վիկտոր Մատվիիշեն – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց Նոր հնդկական պաշտպանություն: Սևերին հաջողվեց հավասար հնարավորություններով դուրս գալ սկզբնախաղից, և 21-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի:

Աննա Սարգսյան – Արմեն Բարսեղյան պարտիայում կիրառվեց Բենոնիի պաշտպանության սուր տարբերակներից մեկը: Սևերին հաջողվեց լուծել սկզբնախաղային խնդիրները, իսկ 19-րդ քայլում սպիտակների թույլ տված կոպիտ վրիպումից հետո՝

19.b3?-Ձ fxd5 !  (սպիտակները չեն կարողանում խաղալ 20.ed? –Նxe3! քայլի պատճառով) սևերը ստացան որակի ու զինվորի առավելություն և հստակորեն իրացրեցին նյութական առավելությունը:

Արթուր Դավթյան – Զուրաբ Ստուրուա պարտիայում խաղացվեց Կատալոնական սկզբնախաղ, որտեղ ավելի հաջող գործեցին սպիտակները՝ ստանալով դիրքային առավելություն: Հետզհետե ուժեղացնելով ճնշումը սևերի թույլ զինվորների վրա և օգտվելով նրանց աննշան անճշտություններից՝  

47. Ձd7+ - Աb7 48. Ձe5 – Ձb5 49. Նc6 – Նa3+ 50. Աf4 քայլերից հետո շահեցին զինվոր և հստակ հասան հաղթանակի:

Դավիթ Շահինյան – Ստեֆան Պողոսյան պարտիայում ստացվեց Անգլիական սկզբնախաղ: Միջնախաղում սպիտակները ստացան երկու փղերի առավելություն և գրոհի լավ հնարավորություն արքայական թևում:

24… Ահ7 քայլը միայն արագացրեց սպիտակների հաղթանակը: 25. h4 !, հետագայում անցկացրեցին g5՝ բացելով  g գիծը և հասնելով g7 թույլ դաշտին: Արդյունքում սպիտակները շահեցին ֆիգուր և 36-րդ քայլում հասան հաղթանակի:

Պլատոն Գալպերին – Հովիկ Հայրապետյան պարտիայում խաղացվեց Սիցիլիական պաշտպանություն: Մրցակիցները տեղափոխություն արեցին տարբեր թևերում: Միջնախաղում ավելի հստակ գործեցին սևերը և ստացան շահավետ վերջնախաղ. 22-րդ քայլից առաջ ստացվել էր հետևյալ դրությունը՝  

22. Ձg4? քայլը սպիտակներին զրկեց հակախաղի հնարավորությունից (ավելի լավ էր Փe3+-ից պաշտպանվել

22. Աb1 քայլի միջոցով՝ ձիուն թողնելով կենտրոնում). 22… Փb6 23. c3-f6 24. h3-Նc4! սևերը ստացան շահած դրություն և 39-րդ քայլում հասան հաղթանակի՝ դառնալով մրցաշարի միանձնյա առաջատար:

Այսպիսով, 8-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Հովիկ Հայրապետյանը: Արթուր Դավթյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Զուրաբ Ստուրուան 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Վիկտոր Մատվիիշենը և Դավիթ Շահինյանը 4․5-ական միավորներով կիսում են 4-5-րդ հորիզոնականները: 

Այսօր տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ 9-րդ տուրը:

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC