Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2023

Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող

2020-01-17

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց առաջին տեղը: 6 միավորով և լրացուցիչ միավորների հաշվարկով 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան։

Հայաստանի ներկայացուցիչներ միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Դավիթ Շահինյանը վաստակեցին 5.5-ական միավոր՝ կիսելով 3-4 տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկով Ա. Դավթյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ Դ. Շահինյանը՝ 4-րդ տեղը:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC