Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2023

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը:

2022-01-17

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը:

Միջազգային գրոյսմայստերի նորմայով անցկացվող մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը 9 հնարավորից վաստակեց 7  միավոր և գրավեց առաջին տեղը: Վերջինս լրացրեց նաև միջազգային գրոյսմաստերի նորմա:

Ռուսաստանը ներկայացնող միջազգային գրոյսմայստեր Պետրով Նիկիտան վաստակեց 6 միավոր՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, իսկ Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Ստուրուա Զուրաբը ունենալով 5,5-ական միավոր զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Միջազգային վարպետի նորմայով անցկացվող մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Թորոսյան Նորայրը՝ 7 միավորով, ով նաև լրացրեց միջազգային վարպետի նորմա, իսկ Դավթյան Արսենը և Չաքրյան Էրիկը վաստակեցին 6-ական միավոր՝ կիսելով 2-3 տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկով Դավթյան Արսենը զբաղեցրեց 2-րդ, իսկ Չաքրյան Էրիկը ՝ 3-րդ տեղը: 

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր շախմատային հաջողություններ:

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC